ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ժաննա դ'Արկի մատանին վաճառվել է 420 000 դոլարով

Ժաննա դ'Արկի մատանին վաճառվել է 420 000 դոլարով
28.02.2016 | 16:01

Լոնդոնյան Timeline Auctions աճուրդում 420 000 դոլարով վաճառվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի արծաթե մատանին, որի համար պայքարում էին տասնյակ կոլեկցիոներներ ոչ միայն սրահում, այլև հեռախոսով և համացանցով աճուրդին մասնակցելով: Նախնական արժեքի վերին սահմանը գնահատվել էր 14 000 ֆունտ, աճուրդի արդյունքում վաճառքի գումարը մի քանի տասնյակ անգամ գերազանցեց նախնական արժեքը` կազմելով 297 600 ֆունտ ստեռլինգ:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ